Հաջողված ծրագրեր և նորություններ
ՍՊՀՀ-ն խթանում է - սոցպաշտպանությունը Հայաստանում
2008թ. փետրվարի 8-ին ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի "Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագիրը" (ՍՊՀՀ) բաց դռների օր էր կազմակերպել` նշելու Հայաստանում իր հաջող գործունեության մեկամյա տարեդարձը:
ՍՊՀՀ-ն ընդգրկուն նախաձեռնություն է, որը միտված է օժանդակելու սոցիալական ապահովագրության տրամադրման բարելավմանը, աշխատաշուկայի բարեփոխումների և աշխատանքային անվտանգության չափանիշների ընդունմանը և խոցելի խմբերի կախվածության նվազեցմանը պետական աջակցությունից: Այս հնգամյա ծրագիրը ուղղված է առկա սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացմանը, ՀՀ կառավարության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ու սոցիալական ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունների կարողությունների բարելավմանը:
Աջակցելով Հայաստանում հիմնական սոցիալական բարեփոխումներին, ծրագիրը նպատակ է հետապնդում հեշտացնել անցումը դեպի ինքնավստահություն և կայունություն, ինչպես նաև նվազեցնել քաղաքացիների կախվածությունը պետական աջակցությունից` իրենց հիմնական կարիքները հոգալու համար: "Տոնելով մեր գործունեության առաջին տարեդարձը, մենք գոհունակությամբ ենք նշում ծրագրի անմիջական արդյունքը, ինչպես նաև շնորհակալություն հայտնում ՀՀ կառավարության ու հանրության կողմից մեզ ցուցաբերված աջակցության համար," ասաց ՍՊՀՀ ծրագրի տնօրեն Էմի Ռեմմը:
Ծրագրի նվաճումները իրականալի են դարձել մի քանի գործընկերների` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ), ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և ՀՀ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների աշխատանքային խմբի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ: Նշանակալի աշխատանքներ են կատարվել նաև ՀՀ "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության, ՀՀ աշխատանքի պետական տեսչության, Նորք տեղեկատվական-վերլուծական կենտրոնի, Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության, Աշխատանքի ու սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու ՀԿ գործընկերների հետ համատեղ:
2007 թվականը նշանավորվեց մի շարք ձեռքբերումներով: Այն է`
• կենսաթոշակային համակարգի բարեփոխման վիճակագրական մոդելի մշակում,
• աշխատաշուկայի լայնածավալ հետազոտությունների և վերլուծության խթանում,
• Երևանում նախադեպը չունեցող աշխատաշուկայի կազմակերպում` 12 գործընկերների, 96 գործատուների և ավելի քան 5,000 գործազուրկների մասնակցությամբ,
• աջակցություն համակարգված մասնագիտական անվտանգության և առողջության նորմերի մշակմանն ու դրանց վերաբերյալ իրազեկության խթանմանը,
• կառավարության հետ սոցիալական համաձայնագրի կայուն մեխանիզմի մշակում, որի արդյունքում հինգ տեղական ՀԿ-ներ պայմանագրեր կնքեցին ՀՀ ԱՍՀՆ-ի և ՍՊՀՀ ծրագրի հետ` տրամադրելու նոր ծառայություն (ցերեկային խնամք հաշմանդամների համար) Երևանում և հարևան մարզերում 2008 թ.-ի ընթացքում:
Ծրագրի աշխատանքներն ավելի մանրամասն ներկայացվել են "ՍՊՀՀ ձեռքբերումները" տարեկան տեղեկագրի առաջին համարում, որը լույս է տեսել այս շաբաթ, ինչպես նաև ծրագրի ինտերնետային կայքում` www.spss.am հասցեով:
![]() | ![]() |


