Հաջողված ծրագրեր և նորություններ
Հիպոտեկային նորություններ - բնակարանային վարկավորման զարգացում
Բարենպաստ մակրոտնտեսական պայմանների շնորհիվ վերջին տարիներին Հայաստանի հիպոտեկային շուկան զարգացում է ապրել: Այնուամենայիվ, այն դեռևս շատ փոքր է և հիմնականում ծառայում է մայրաքաղաք Երևանի բնակչությանը: Այս փաստը գյուղական վայրերի ընտանիքների համար գրեթե անհնար է դարձնում բնակարանի ձեռքբերումը կամ բնակարանի բարենորոգման համար անհրաժեշտ ներդրումների կատարումը:
Պատմականորեն անուշադրույթան մատնված շուկայի սեկտորի, մասնավորապես` ցածր և միջին եկամուտով շերտերի վարկավորումը խթանելու համար ԱՄՆ ՄԶԳ Վարկերի դիտարկման խորհուրդը վերջերս հաստատել է նոր զարգացման վարկերի մարմնի երաշխիքը, որը կմոբիլիզացի ցածր եկամուտ ունեցողների համար բնակարանների ֆինանսավորումը Հայաստանում:
ԱՄՆ ՄԶԳ երաշխիքով Առաջին հիպոտեկային ընկերությունը կարող է մասնավոր գումարներ ներգրավել բնակարանային ֆինանսավորման համար և մշակել մատչելի բնակարանային վարկավորման ծրագրեր` ուղղված բնակչության ցածր և միջին եկամուտ ունեցող շերտերին, հատկապես Հայաստանի մարզերում:
Գումարները կօգտագործվեն նաև անավարտ շենքերի վերակառուցման, վերանորոգման և հիմնական կոմունիկացիաների նորոգման համար, ինչպիսին են ջեռուցումը, օդազտումը և տանիքի վերակառուցումը: Առաջին հիպոտեկայինը նախատեսում է 2008 թվականին բարելավել 200 ընտանիքների բնակարանային պայմաններ, իսկ 2009 թվականից մինչև երաշխիքային ժամկետի ավարտը` մոտ 100 ընտանիքների բնակարանային պայմաններ:
Ակնկալվում է, որ զարգացման վարկերի մարմնի երաշխիքը խթան կծառայի մասնավոր սեկտորի կապիտալի ներհոսքի համար դեպի Հայաստանի նոր և նախկինում չզարգացած շուկաներ: Նաև խթանելով շուկայահետ վարկավորման աճը առևտրային ֆինանսական հաստատության կողմից ծրագիրն ապացուցում է բանկային ծառայութունների մեծ շուկայի առկայությունը, ինչպես նաև այս շուկայի վարկավորման պոտենցիալ եկամտաբերությունը, այսպիսով խթանելով մասնավոր սեկտորի հետագա վարկավորումն ու աճը:
![]() | ![]() | ![]() |
![]() |




