ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՄՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
1992 թվականից ի վեր ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակն օգնում է Հայաստանին վերակառուցել Խորհրդային միության փլուզման հետևանքով քայքայված տնտեսական համակարգը, զարգացնել բարձրորակ ծառայություններ մատուցող և հավասար պայմաններ ապահովող առողջապահական և սոցիալական ապահովության համակարգեր, ինչպես նաև նպաստում է ավելի ներկայացուցչական և քաղաքացիների կարիքներին նպատակաուղղված կառավարմանը:
Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ-ի առաքելության 2009-2013 թվականների ռազմավարության տեսլականն է "Կայուն զարգացում մրցունակության բարձրացման, սոցիալական ծառայությունների բարելավման և քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով": ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտ է, որ աջակցում է Հայաստանին պատմական այս անցումն իրականացնելիս: Մենք գնահատում ենք Ձեր հետաքրքրվածությունը մեր աշխատանքով և ուրախ կլինենք ստանալ Ձեր արձագանքը:
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
Get Adobe Reader!
