Skip to main content
Armenian flag stripes
USAID/Armenia Logo ԱՄՆ Դեսպանատուն
ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոն
English version
Սկիզբ > ԱՄՆ ՄԶԳ ՏՊԵԼ ՏՎՅԱԼ ԷՋԸ *

Ընդհանուր

Մեկ տասնամյակից ավել է, ինչ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում հանդիսանում է առաջատար դոնոր կազմակերպություն` ղեկավարելով ԱՄՆ կառավարության օժանդակության ծրագրերի մոտ երկու երրորդը: Այս ժամանակահատվածում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը զարգացում են ապրել` զուտ մարդասիրական օժանդակությունից վերածվելով երկարաժամկետ տնտեսական զարգացման, կայուն սոցիալական քաղաքականության և ժողովրդավարական բարեփոխումների խթանման:

Քանի որ Հայաստանը հաղթահարել է հետխորհրդային անցումային շրջանը և կայուն տնտեսական աճ է գրանցել, գերակայությունները փոխվել են դեպի ավելի ընդհանուր զարգացում, հանրային ծառայությունների արդյունավետ տրամադրում և իրական ժողովրդավարական կառավարում:

Տեսլականը և մոտեցումները

ԱՄՆ ՄԶԳ նպատակն է օժանդակել Հայաստանին հասնել կայուն զարգացման` մրցունակության աճի, սոցիալական ծառայությունների որակի բարելավման և քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով:

Այս տեսլականն իրականացնելու ռազմավարական մոտեցումը հիմնված է խթանիչ ուժերին հզորացնելու, Հայաստանի հասարակության համար տեղեկատվության ու ցանցերի հասանելիության, և զարգացման ոլորտի գործընկերների հետ միավորումներ ստեղծելու հնարավորությունների ընդլայնման սկզբունքների վրա: 

Ռազմավարության էվոլյուցիան

1992թ-ից ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը համագործակցում է հայաստանցիների հետ` օժանդակելով նրանց հասնել երկրի կայուն բարգավաճման, պատշաճ կառավարման և Հայաստանի բոլոր քաղաքացիների անվտանգության:

Ի սկզբանե Հայաստանում ԱՄՆ կառավարության ծրագրերը մարդասիրական բնույթ էին կրում` հոգալով երկրաշարժի, պատերազմի և հետխորհրդային տնտեսական անկման հետևանքով առաջացած երկրի կարիքները: Այնուհետև սկսեցին իրականացվել համակարգային բարեփոխումներ, որոնք կոչված էին օժանդակել Հայաստանի հետանկախության անցումը ժողովրդավարական հասարակության և շուկայական տնտեսության: Այսպիսով, ԱՄՆ ՄԶԳ օժանդակությունը փոփոխվեց` մարդասիրականից դեպի զարգացմանն ուղղված ծրագրերի:

Հայաստանին տրամադրվող ԱՄՆ կառավարության օժանդակության առաջին տասնամյակի վերջում ԱՄՆ ՄԶԳ ծրագրապանակի քաղաքականության և համակարգային բարեփոխումների բաղադրիչները ձեռք բերեցին առաջնային կարևորություն: 2004-2008թթ. ռազմավարությունն ուղղված էր “համագործակցության Հայաստանի գործընկերների հետ` բարգավաճ, ժողովրդավարական և առողջ երկիր ունենալու համար”` կառավարության մակարդակով բարեփոխումների, հասարակական կազմակերպությունների սատարման, աշխատատեղերի ստեղծման, ենթակառուցվածքների վերականգնման և խոցելի բնակչությանը օժանդակություն տրամադրելու միջոցով:

ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի 2009-2013թթ. ռազմավարությունը կենտրոնացած է զարգացման օժանդակության հաջորդ փուլի վրա, ընդգծելով կայուն զարգացումը` մրցունակության աճի, հանրային ծառայությունների պահանջարկի և առաջարկի, ինչպես նաև դրական փոփոխությունների հասնելու համար հասարակության ավելի արդյունավետ դերի միջոցով: Ռազմավարությունը ենթադրվում է, որ Հայաստանի կառավարությունն ունակ է ուղղակի սոցիալական օժանդակության, զբաղվածության և աշխատանքային հարցերի, բնական ռեսուրսների և հիմնական ենթակառուցվածքների կառավարման ամբողջովին պատասխանատվություն ստանձնել, ինչպես նաև նպատակ է հետապնդում հիմնել ժառանգորդ հաստատություններ` հաշվի առնելով Հայաստանի ֆինանսական և տեխնիկական կարողության աստիճանական ամրապնդումը:

Ծրագրի իրականացում

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելությունը աշխատում է Հայաստանի ժողովրդի, ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների ու գործարարների, ինչպես նաև այլ դոնորների հետ: ԱՄՆ ՄԶԳ-ի 50-ից ավելի ծրագրերը իրականացվում են դրամաշնորհային և կապալառու կազմակերպությունների կողմից, իսկ նախագծվում ու կառավարվում են ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի երեք տեխնիկական գրասենյակների կողմից:

Ժողովրդավարության և կառավարման գրասենյակը օժանդակում է ժողովրդավարական գործընթացների բարելավմանը` քաղաքացիական և քաղաքական մասնակցության աճի, և անկախ տեղեկատվության, բարելավված կառավարման և օրենքի գերիշխանության, ինչպես նաև կոռուպցիայի հսկողության միջոցով:

Սոցիալական բարեփոխումների գրասենյակը անդրադառնում է առողջապահության և սոցիալական ծառայությունների բարելավմանը` առաջնային առողջապահության ծառայությունների օգտագործման աճի և սոցիալական պաշտպանության և ապահովագրության համակարգերի բարելավման միջոցով:

Տնտեսական աճի գրասենյակը խթանում է ազգային և մասնավոր սեկտորի մրցունակության աճը` մասնավոր սեկտորի կարողությունների զարգացման, բիզնեսների համար ֆինանսավորման հասանելիության, ինչպես նաև մրցունակության խթանմանն ուղղված քաղաքականության և համակարգերի բարելավման միջոցով:

Բազմաոլորտ ծրագրեր

ԱՄՆ ՄԶԳ-ի ռազմավարական կառուցվածքը հատուկ շեշտադրում է բազմաոլորտ նախաձեռնությունները, որոնք ուղղակիորեն խթանում են Առաքելության ռազմավարական նպատակների ներքո ակնկալվող արդյունքները:

Օժանդակության իր ծրագրապանակի միջոցով ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը նաև խթանում է Խաղաղության և հաշտեցման գործընթացների նպատակը` խթանելով երկրների միջև կապերի օգտավետության ընկալումը Հայաստանում և հարևան երկրներում, և սահմանային համագործակցության մեխանիզմներ ստեղծելով բոլոր ոլորտներում:

Հատուկ ընդգծվում են նաև Կրթության և Շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրային բաղադրիչները` երեք վերոհիշյալ տեխնիկական գրասենյակների գործունեության և նպատակների ներքո:

Scenes From Armenia

 





Get Adobe Reader now! This website contains PDF documents. To read them,
Get Adobe Reader!