Skip to main content
Armenian flag stripes
USAID/Armenia Logo ԱՄՆ Դեսպանատուն
ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոն
English version
Սկիզբ > Ռեսուրսներ ՏՊԵԼ ՏՎՅԱԼ ԷՋԸ *

Հաջողված ծրագրեր և նորություններ








 



Հոգալով Հատուկ Կարիքներ - Ունեցող Երեխաների Մասին "Դժվարին կացության մեջ հայտնված երեխաներ" (ԴՀԿԵ) ծրագիրը, որը ԱՄՆ ՄԶԳ Գլոբալ Զարգացման Միության նախաձեռնությունն է ուղղված երեխաների` ընտանիքից դուրս մնալու և մանկատներում հայտնվելու կանխմանը, աշխատում է ապահովել երեխաների իրավունքների և բարեկեցության պաշտպանությունը ինչպես ընտանիքներում, այնպես էլ մանկատներում, ինչպես նաև խթանել խոցելի երեխաների ինտեգրացումը ընդհանուր կրթական համակարգի մեջ և ընտանիքներում: ԴԿՀԵ-ի աջակցման շնորհիվ, Երևանում բացվեց նախադեպը չունեցող բազմամասնագիտական գնահատման կենտրոն` հատուկ կարիքներ ունեցող երեխաների համակողմանի գնահատման համար: ԴԿՀԵ-ն մեկնարկել է 2004թ. և աշխատում է Հայաստանի 5 մարզերում` առ այսօր աջակցելով ավելի քան 7,000 երեխաների ու 499 ընտանիքների: (PatkerPhoto)

ԴԿՀԵ-ն մեկնարկել է 2004թ. և աշխատում է Հայաստանի 5 մարզերում` առ այսօր աջակցելով ավելի քան 7,000 երեխաների ու 499 ընտանիքների: (PatkerPhoto)



Փոքր դրամաշնորհներ - մեծ փոփոխությունների համար 2008թ. փետրվարի 29-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հյուրընկալեց Համայնքային ինքնաջակցման հիմնադրամի (ՀԻՀ) ութերորդ կիսամյակային դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին դեսպանատան, ԱՄՆ ՄԶԳ, "Փրկեք երեխաներին" կազմակերպության, ԶԼՄ-ների ներկայացուցիչները, և մարզային համայնքների անդամները: ՀԻՀ-ը, որը մեկնարկել է 2003 թվականի նոյեմբերին, ԱՄՆ դեսպանության ծրագիրն է և նպատակ ունի օգնել տեղական համայնքներին իրականացնել փոքր ծրագրեր` ուղղված նրանց սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը: Ծրագիրի կառավարումը վերապահված է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը, իսկ իրականացումը` "Փրկեք երեխաներին" կազմակերպությանը: ՀԻՀ-ի ութերորդ դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ ՄԶԳ,

ՀԻՀ-ի ութերորդ դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ ՄԶԳ, "Փրկեք երեխաներին" կազմակերպության, ԶԼՄ-ների ներկայացուցիչները, և մարզային համայնքների անդամները:


Հիպոտեկային նորություններ - բնակարանային վարկավորման զարգացում Բարենպաստ մակրոտնտեսական պայմանների շնորհիվ վերջին տարիներին Հայաստանի հիպոտեկային շուկան զարգացում է ապրել: Այնուամենայիվ, այն դեռևս շատ փոքր է և հիմնականում ծառայում է մայրաքաղաք Երևանի բնակչությանը: Այս փաստը գյուղական վայրերի ընտանիքների համար գրեթե անհնար է դարձնում բնակարանի ձեռքբերումը կամ բարենորոգման համար անհրաժեշտ ներդրումների կատարումը: Պատմականորեն անուշադրույթան մատնված շուկայի սեկտորի, մասնավորապես` ցածր և միջին եկամուտով շերտերի վարկավորումը խթանելու համար ԱՄՆ ՄԶԳ Վարկերի դիտարկման խորհուրդը վերջերս հաստատել է նոր զարգացման վարկերի մարմնի երաշխիքը, որը կմոբիլիզացի ցածր եկամուտ ունեցողների բնակարանների համար ֆինանսավորումը:

ՍՊՀՀ-ն խթանում է - սոցպաշտպանությունը Հայաստանում 2008թ. փետրվարի 8-ին ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի "Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագիրը" (ՍՊՀՀ) բաց դռների օր էր կազմակերպել` նշելու Հայաստանում իր հաջող գործունեության մեկամյա տարեդարձը: ՍՊՀՀ-ն ընդգրկուն նախաձեռնություն է, որը միտված է օժանդակելու սոցիալական ապահովագրության տրամադրման բարելավմանը, աշխատաշուկայի բարեփոխումների և աշխատանքային անվտանգության չափանիշների ընդունմանը և խոցելի խմբերի կախվածության նվազեցմանը պետական աջակցությունից: Ծրագիրն ուղղված է առկա սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացմանը, ՀՀ կառավարության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ու սոցիալական ծառայություններ մատուցող ՀԿ-ների բարելավմանը: Ծրագրի

Ծրագրի "ՍՊՀՀ ձեռքբերումներ" տարեկան տեղեկագիրը ներկայացնում է ծրագրի վերջին տարվա նվաճումները



"Լույսի օրերը" - Նոր կյանք նոր օրացույցով Լուսիկ Երիցյանն իր ընտանիքի հետ ապրում է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում: Տունն ունի մեկ ճաշասենյակ, մեկ ննջարան, խոհանոց և միջանցք, որտեղ Լուսիկի մահճակալն է: Այլ գործազուրկ գյուղացիների նման, նրա մեծ ընտանիքը` ամուսին Արմենը, որդի և հարս` Աշոտը և Մարոն, և հինգ թոռները` հինգից տասնվեց տարեկան, ապրում են շնորհիվ իրենց հողամասի, մի քանի ոչխարի և հավի, և Լուսիկի ու Աշոտի թոշակների: Ընտանիքի դժվարություններից բացի Լուսիկը ևս մեկ վտանգի առջև էր կանգնած. կատառակտից երկու աչքերն էլ սկսել էին կուրանալ:


Scenes From Armenia

 





Get Adobe Reader now! This website contains PDF documents. To read them,
Get Adobe Reader!