Skip to main content
Armenian flag stripes
USAID/Armenia Logo ԱՄՆ Դեսպանատուն
ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոն
English version
Սկիզբ > Աշխատանք ՏՊԵԼ ՏՎՅԱԼ ԷՋԸ *

Համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ

Ներածություն

Երկար տարիներ է, ինչ ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է Հայաստանին պլանային տնտեսությունից անցում կատարել դեպի շուկայական տնտեսություն և մեկ քաղաքական կուսակցություն ունեցող պետությունից դառնալ բազմակուսակցային ժողովրդավարական հիմունքներ որդեգրած մի երկիր: Միաժամանակ ԱՄՆ ՄԶԳ-ն նպաստում է անցումային շրջանում հայաստանցիների կրած սոցիալ-տնտեսական դժվարությունների մեղմացմանը: Հայաստանում տասը տարի աշխատելուց հետո ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը մշակել է մի նոր ռազմավարություն, որն էլ ավելի է կարևորում տնտեսական զարգացումն ու նոր աշխատատեղերի ստեղծումը` միաժամանակ չանտեսելով անցումային այս փուլում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին տրամադրվող աջակցությունը:

Ներկայումս ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակն ավելի քան 60 տարբեր ծրագրեր է իրականցնում: Գրասենյակի հետ համագործակցելու համար նպատակահարմար է տեղեկանալ, թե այն ինչպես է աշխատում, ինչ գործունեություն է արդեն իրականցնում և ինչ է մտադիր անել առաջիկայում:

Ինչպես է աշխատում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը գործում է պաշտոնապես ընդունված ռազմավարության շրջանակներում և ունի հստակ սահմանված ռազմավարական նպատակներ: Վերջիններս կանոնավոր կերպով վերանայվում են` Հայաստանի պայմանների և գրասենյակի մոտեցումների մեջ տեղ գտած փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող բոլոր աշխատանքները պետք է ուղղված լինեն ռազմավարության նպատակների իրականացմանը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը կարևորում է բաց գործընթացի և հատկացվող միջոցների համար հայտարարվող մրցույթին մասնակցելու հավասար հնարավորությունների ապահովումը: Որևէ ծրագիր ֆինանսավորելուց առաջ գրասենյակը մշակում է մրցույթի հրավեր, ըստ որի պետք է ներկայացվի կամ ծրագրի առաջարկ (ԾԱ) կամ հայտ: Երբեմն առանձին ծրագրեր ֆինանսավորելու փոխարեն ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը ծրագրերի տարեկան հայտարարագրի (ԾՏՀ) միջոցով ավելի լայն ոլորտ ընդգրկող առաջարկների և հայտերի հավաք է կազմակերպում: Մրցույթների հայտարարագրերը հրապարակվում են, իսկ որպես պայմանագիր կնքվերիք ծրագրերի հայտագրերը տեղադրվում են http://www.fedbizopps.gov կայքում (ընտրեք VENDORS, ապա AID հապավումը, այնուհետև Overseas Missions Locations, և վերջում ընտրեք Armenia - Posted Dates). Տրամադրվող դրամաշնորհների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է http://www.fedgrants.gov կայքում (ընտրեք Applicant, ապա AID բաժինը): Բացի դրանից, ԱՄՆ ՄԶԳ-ի ԾՏՀ-ները կարելի է գտնել նաև http://www.usaid.gov/business/business_opportunities/ կայքում:

Նման մոտեցումը թույլ է տալիս առավել արդյունավետ օգտագործել վարկատուների միջոցները` նպաստելով Հայաստանի զարգացմանը ԱՄՆ քաղաքականությանը համապատասխան: Այսպես է ծախսվում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի բյուջետային միջոցների մեծ մասը: Այն կազմակերպությունները/ անձիք, ովքեր շահագրգռված են ստանալու գրասենյակի կողմից տրամադրվող ֆինանսավորումը, կարող են յուրաքանչյուր շաբաթ տեղեկանալ նոր հայտարարագրերի մասին և ուղարկել դրանցում առաջադրված նպատակներին համապատասխանող առաջարկներ կամ հայտեր:

Բյուջետային միջոցների մի փոքր մասը տրամադրվում է արտամրցույթային առաջարկների և հայտերի ֆինանսավորմանը, որոնք համապատասխանում են ԱՄՆ ՄԶԳ-ի նպատակներին, դրանց հասնելու լավ հիմնավորված մոտեցումներ են առաջադրում, և ներկայացվում են տվյալ աշխատանքներն իրականացնելու համար բացառիկ հնարավորություններ ունեցող կազմակերպության կողմից, որը կարող է ֆինանսավորվել գրասենյակի առկա բյուջետային միջոցներից: Ինչևէ, արտամրցույթային առաջարկների և հայտերի մեծ մասը չի կարող ֆինանսավորվել, քանզի նման առաջարկների և հայտերի ֆինանսավորման պահանջները շատ խիստ են` կապված մրցակցության հավասար հնարավորություններ ապահովող քաղաքականության պայմանների հետ: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի համար արտամրցույթային առաջարկների և հայտերի ֆինանսավորումը բացառություն է և ոչ թե օրենք: Ավելին, գրասենյակը չի կարող ֆինանսավորել այնպիսի ծրագրեր, որոնք չեն համապատասխանում ԱՄՆ ՄԶԳ-ի ռազմավարությանը:

Ինչ անել, եթե Ձեր մտահղացումները նշված կատեգորիաներին չեն համապատասխանում, կամ եթե Դուք հարցեր ունեք

Դիմե’ք մեզ: Եթե ռազմավարության վերաբերյալ առկա փաստաթղթերը, արտամրցույթային առաջարկների և հայտերի վերաբերյալ տեղեկությունն ու հրապարակված հայտարարագրերն ուսումնասիրելուց հետո Դուք հարցեր ունեք, ապա առանց վարանելու դիմեք մեզ: Որևէ առաջարկ պատրաստելուց և ներկայացնելուց առաջ նպատակահարմար է ստանալ բոլոր հուզող հարցերի պատասխանները և անհրաժեշտ բոլոր պարզաբանումները: Ծագած գաղափարը մեզ հետ քննարկելը և ապա, միգուցե, հայեցակարգային փաստաթղթի մշակմանն անցնելն ավելի նախընտրելի է, քան անմիջապես արտամրցույթային առաջարկ կամ հայտ ներկայացնելը: Ինչևիցե, անհրաժեշտ է հիշել, որ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը կարևորում է բաց գործընթացի և հատկացվող միջոցների համար հայտարարվող մրցույթին մասնակցելու հավասար հնարավորությունների ապահովումը: Մեր կողմից արդեն իսկ իրականացվող ծրագրերը քննարկելն ու ընդլայնվելու և ավելի մեծ թվով մարդկանց ներգրավելու հնարավորություն ունեցող ծրագրերին ֆինանսապես օժանդակելը մեզ հետ համագործակցելու առավել հեշտ ճանապարհն է:


Scenes From Armenia

 





Get Adobe Reader now! This website contains PDF documents. To read them,
Get Adobe Reader!