Skip to main content
Armenian flag stripes
USAID/Armenia Logo ԱՄՆ Դեսպանատուն
ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոն
English version
Սկիզբ > Աշխատանք ՏՊԵԼ ՏՎՅԱԼ ԷՋԸ *

Գլոբալ զարգացման միավորումներ

Գլոբալ զարգացման դաշինքը (ԳԶԴ) տնտեսական աճը խթանելու, ձեռնարկություններն ու աշխատուժը զարգացնելու, առողջապահության և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներին անդրադառնալու, ինչպես նաև կրթության և տեխնոլոգիաների հասանելիության բարելավման նպատակով պետական և մասնավոր հատվածները միավորելու ԱՄՆ ՄԶԳ-ի նախաձեռնության արդյունքն է:

1970-ական թվականներին ԱՄՆ-ի կողմից զարգացող երկրներին հատկացվող միջոցների 70 տոկոսը կազմված էր զարգացման աջակցության պետական միջոցներից, իսկ 30 տոկոսը` մասնավոր միջոցներից: Այսօր ԱՄՆ-ի կողմից զարգացող երկրներին տրամադրվող միջոցների 85 տոկոսը մասնավոր միջոցներն են, իսկ 15 տոկոսը` պետական: Այս փոփոխությունը վկայում է այն մասին, որ զարգացման գործընթացում զգալի մասնակցություն ունեն մասնավոր շահույթ հետապնդող և հասարակական կազմակերպությունները: Գլոբալ զարգացման դաշինքը թույլ է տալիս արձագանքել պայմանների այս փոփոխությանը, ինչպես նաև ընդլայնել զարգացման նպատակներին հասնելու գործում ԱՄՆ ՄԶԳ-ի տրամադրված աջակցության շրջանակներն ու արդյունավետությունը ` համակցելով գործակալության և այլ կողմերի միջոցներն ու կարողությունները:

Միություններն ի մի են բերում ԱՄՆ ՄԶԳ-ի և գործակալության գործընկերների միջոցները, ինչը թույլ է տալիս արձագանքել այնպիսի խնդիրների, որոնք համախմբված աշխատանք են պահանջում: Համակցվող միջոցները նույնքան բազմազան են, որքան միությունները և վերաբերում են տեխնոլոգիաների և ինտելեկտուալ սեփականության իրավունքի պաշտպանությանը, շուկայի զարգացմանը, լավագույն գործելակարգերի կիրառմանը, այս կամ այն քաղաքականության վրա ներգործվող ազդեցությունը, երկրի ներսում ստեղծվող համագործակցությանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում տրամադրվող փոխձագիտությանը` միջազգային առևտրից մինչև կենսաբազմազանության պահպանումն իրականացվող զարգացման ծրագրերի միջոցով:

Միմյանց լրացնող միջոցների և կարողությունների համադրումը նպաստում է նոր մոտեցումների կիրառմանն ու խնդիրների ավելի արդյունավետ լուծմանը և ավելի մեծ ազդեցություն է գործում: Շատ կարևոր է նաև այն փաստը, որ պետական ու մասնավոր հատվածների համագործակցության շնորհիվ գրեթե միշտ հնարավոր է դառնում ավելի պարզ պատկերացնել առկա խնդիրները:

Scenes From Armenia

 





Get Adobe Reader now! This website contains PDF documents. To read them,
Get Adobe Reader!