Արտամրցույթային առաջարկ ներկայացնելու ուղեցույց
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը երկրի զարգացմանն ուղղված համապարփակ ծրագրեր է իրականացնում` նպաստելով ժողովրդավարական սկզբունքների կիրառմանն ու ազատ շուկայական տնտեսության կայացմանը: Առաքելության հատուկ նպատակներն են. խթանել մրցունակ մասնավոր հատվածի զարգացումն ու մեծացնել թե պետական և թե մասնավոր հատվածների կողմից կատարվող ներդրումները, նպաստել կայուն էներգետիկ համակարգի կայացմանն ու ապահովությանը և կառավարման ժողովրդավարությանը, ինչպես նաև օժանդակել սոցիալական ոլորտի բարեփոխումներին ու սոցիալական ծառայությունների, հատկապես առողջապահական ծառայությունների բարելավմանը:
Սովորաբար ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակն իր ծրագրերը մշակում է Հայաստանի գործընկերների հետ համատեղ քննարկումներից հետո: Գրեթե միշտ ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագրերն իրականացնելու նպատակով գրսենյակի հետ պայմանագրային հիմունքներով աշխատող կամ հատկացված դրամաշնորհները ստացող կազմակերպություններն ընտրվում են մրցույթային կարգով (բացառություններ շատ հազվադեպ են արվում): Այսպիսով առաքելությունը ջանում է ապահովել բոլոր ծրագրերի համապատասխանությունը նախօրոք սահմանված նպատակներին, ինչպես նաև այն, որ դրանք օժանդակում են միմյանց առաջընթացին, ապահովում են առավելագույն արդյունքն ու ծախսարդյունավետությունը:
Եվ վերջապես, բոլոր պոտենցիալ հայտ ներկայացնողները պետք է տեղյակ լինեն, որ ԱՄՆ ՄԶԳ-ն ունի հաշվետվության խիստ կանոններ` ներառյալ մասնավոր բարեգործական կազմակերպությունների (ՄԲԿ) գրանցման և նախապայմանագրային գործընթացի կարգերը:
