Skip to main content
Armenian flag stripes
USAID/Armenia Logo ԱՄՆ Դեսպանատուն
ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոն
English version
Սկիզբ > Աշխատանք ՏՊԵԼ ՏՎՅԱԼ ԷՋԸ *

ԱՄՆ ՄԶԳ գործարարություն և գնումներ

Ինչպես է աշխատում ԱՄՆ ՄԶԳ-ն

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) ֆեդերալ գործակալություն է, որը համակարգում է ԱՄՆ կառավարության կողմից աշխարհի տարբեր երկրներին տրամադրվող տնտեսական և մարդասիրական օժանդակության բոլոր ծրագրերը: Այս կամ այն երկրում տեղակայված ԱՄՆ ՄԶԳ գրասենյակները ակտիվորեն համագործակցում են տեղի պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների հետ` տվյալ երկրի կարիքները բացահայտելու և անհրաժեշտ օժանդակության ռազմավարությունը մշակելու համար: Տվյալ երկրում ԱՄՆ ՄԶԳ-ի ռազմավարական նպատակները սահմանելու համար դիտարկվում են ԱՄՆ արտաքին քաղաքականության շահերը, ԱՄՆ ՄԶԳ գրասենյակի ունեցած ֆինանսական միջոցները և մարդկային ներուժը, ինչպես նաև երկրում աշխատող այլ դոնոր կազմակերպությունների դերը: ԱՄՆ ՄԶԳ վաշինգթոնյան գրասենյակի կողմից տվյալ երկրի ռազմավարության հաստատման դեպքում այդ երկրում տեղակայված ԱՄՆ ՄԶԳ գրասենյակը մեծ լիազորություններ է ստանում համապատասխան ծրագրեր մշակելու և իրականացնելու համար: ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը տրամադրվում է զարգացման մի շարք գործակալությունների միջոցով, այդ թվում ԱՄՆ մասնավոր կազմակերպությունների, ԱՄՆ և տեղական հասարակական կազմակերպությունների, տվյալ երկրի կառավարության և միջազգային կազմակերպությունների միջոցով:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ծրագրերն իրականացվում են ԱՄՆ մասնավոր և բարեգործական կազմակերպությունների միջոցով, որոնց հետ գրասենյակը պայմանագիր է կնքում կամ դրամաշնորհ է տրամադրում: Ընդ որում ծրագրերն իրականացվում են այն ոլորտներում, որոնք գրասենյակը հայաստանցի իր գործընկերների հետ համատեղ ընտրել է իբրև գերակայող և առավելագույն հնարավոր ազդեցությունն ունեցող ոլորտներ: Գրասենյակի հետ պայմանագրեր կնքող կամ դրամաշնորհներ ստացող կազմակերպություններն ընտրվում են մրցույթային կարգով` Վաշինգթոնում փորձարկված և հավանության արժանացած գլոբալ և տարածաշրջանային մեխանիզմների օգնությամբ: Պայմանագրերը կնքվում են ծրագրերի առաջարկների պահանջագրի միջոցով, իսկ դրամաշնորհների հատկացումն ու համագործակցության պայմանագրերի կնքումը` հայտերի պահանջագրի կամ ծրագրերի տարեկան հայտարարագրի միջոցով: Ստորև ներկայացված են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցելու երեք տարբերակները.

•  Պայմանագրերի կնքում. իրականացվում է այն դեպքերում, երբ ԱՄՆ ՄԶԳ-ի հիմնական նպատակն է ապահովել որոշակի ծառայությունների մատուցումը կամ որոշակի ապրանքներ ձեռք բերել, ընդ որում ակնկալվում է, որ գրասենյակն իրականացնելու է լուրջ օպերատիվ վերահսկում:

•  Համագործակցության պայմանագրերի կնքում. իրականցվում է այն դեպքերում, երբ համագործակցության նպատակը ֆինանսական միջոցների, սեփականության, ծառայությունների կամ արժեք ներկայացնող որևէ պարագայի փոխանցումն է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ աշխատող կողմին` ծրագրի նպատակին հասնելու համար: Համագործակցության պայմանագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ողջ ընթացքում ակնկալվում է երկու կողմերի ակտիվ մասնակցությունը:

•  Դրամաշնորհների տրամադրում. իրականցվում է այն դեպքերում, երբ համագործակցության նպատակը հիմնականում նույնն է, ինչ որ նախորդ կետում, սակայն չի ակնկալվում ԱՄՆ ՄԶԳ-ի ակտիվ մասնակցությունը աշխատանքների իրականացման ընթացքում:

Թվարկված բոլոր տարբերակների դեպքում կա ենթապայմանագրերի և ենթադրամաշնորհների հնարավորություն, ինչը հայաստանյան և/կամ փոքր/ մասնագիտացած ամերիկյան կազմակերպությունների համար ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագրերին մասնակցելու առավել իրատեսական տարբերակն է: Նման մասնակցությունն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ պայմանագրային հիմունքներով աշխատող կամ դրամաշնորհ ստացող կազմակերպության հետ համագործակցելու միջոցով:

Առաջարկների և հայտերի պահանջագրերը կարող եք գտնել հետևյալ կայքում. http://www.usaid.gov/business/business_opportunities.

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը գերադասում է համագործակցող կազմակերպությունների ընտրությունը մրցույթային կարգով կատարել: Այնուամենայնիվ, եզակի և նորարարական նախաձեռնությունների համար ֆինանսավորում ստանալու նպատակով կարող են ներկայացվել նաև արտամրցույթային հայտեր (տես արտամրցույթային հայտերի ներկայացման ուղեցույցերը): 
 

Scenes From Armenia

 





Get Adobe Reader now! This website contains PDF documents. To read them,
Get Adobe Reader!