Skip to main content
Armenian flag stripes
USAID/Armenia Logo ԱՄՆ Դեսպանատուն
ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոն
English version
Սկիզբ > Գաղտնիության պայմաններ ՏՊԵԼ ՏՎՅԱԼ ԷՋԸ *

Գաղտնիության պայմաններ

Կայքի այս մասում Դուք կարող եք ծանոթանալ, թե ինչպես է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը տնօրինում այն տեղեկատվությունը, որը ստանում է մեր կայք կատարած Ձեր այցից:   Ստացված տեղեկատվությունը կախված է մեր կայք կատարած Ձեր այցի բնույթից:

Եթե դուք այցելել եք մեր կայք տեղեկատվություն հայթայթելու կամ բեռնելու նպատակով, ինչպես օրինակ երկրի կամ մեր ծրագրերից որևէ մեկի մասին տեղեկանալու, ապա`

Մենք հավաքում և պահում ենք միայն Ձեզ վերաբերող տվյալները, այսինքն` այն դոմեյնի անունը, որով դուք մուտք եք գործել Համացանց, Ձեր այցի ամսաթիվն ու ժամը, այն կայքի հասցեն, որը Ձեզ ուղղակիորեն հղել է դեպի մեր կայք և մեր կայքում Ձեր կողմից որոնված տեղեկատվության բնույթը:

Ստացված տեղեկատվությունն օգտագործվում է մեր կայքի տարբեր հատվածներում այցելուների թիվն արձանագրելու և նրանց կողմից որոնված տեղեկատվության բնույթը իմանալու, ինչպես նաև մեր կայքն այցելուների համար առավել օգտակար դարձնելու նպատակով:

Դուք կարող եք նաև Ձեր անձը հաստատող տեղեկություն մեզ տրամադրել, ինչպես օրինակ էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հարց հղել կամ մեկնաբանություն կամ առաջարկ անել:  Ձեր տվյալները թույլ կտան մեզ պատասխանել Ձեր մեկնաբանությանը կամ առաջարկին, ինչպես նաև արձանագրել մեզ մեկնաբանություններ ուղարկող մարդկանց թիվը:  Որոշ դեպքերում Ձեր մեկնաբանությունը կամ առաջարկը կարող է ուղարկվել ԱՄՆ Կառավարության այլ գործակալություններին կամ բաժիններին, եթե վերջիններս առավել սպառիչ պատասխան կտան Ձեր հաղորդագրությանը:



Scenes From Armenia

 





Get Adobe Reader now! This website contains PDF documents. To read them,
Get Adobe Reader!