Skip to main content
Armenian flag stripes
USAID/Armenia Logo ԱՄՆ Դեսպանատուն
ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոն
English version
Սկիզբ > ԱՄՆ ՄԶԳ ՏՊԵԼ ՏՎՅԱԼ ԷՋԸ *

Ռազմավարություն

ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի հիմնական նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությանը` հասնելու շարունակական զարգացման` մրցունակության բարձրացման, սոցիալական ծառայությունների որակի բարելավման և քաղաքացիական հասարակության ներուժի հզորացման միջոցով:

ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի 2009-2013 թթ. ծրագրային ուղղությունների ռազմավարությունը արտացոլում է հիմնական ռազմավարական ուղղությունները, որոնք համապատասխանում են "Արդար և ժողովրդավարական կառավարում", "Առողջապահական և սոցիալական ոլորտի զարգացում", և "Տնտեսական աճ" նպատակներին, ի հավելումն "Խաղաղության և հաշտեցման գործընթացներին":

"Արդար և ժողովրդավարական կառավարում" նպատակի ներքո ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը օժանդակում է խթանիչ ուժերի կողմից ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը` քաղաքացիական մասնակցության աճի և տեղեկատվության հասանելիության, քաղաքական մասնակցության, բարելավված կառավարման և օրենքի գերիշխանության, ինչպես նաև կոռուպցիայի հսկողության միջոցով:

"Առողջապահական և սոցիալական ոլորտի զարգացում" նպատակը անդրադառնում է առողջապահության և սոցիալական ծառայությունների բարելավմանը` առողջապահական ծառայությունների, մասնավորապես առաջնային առողջապահության օգտագործման աճի և սոցիալական պաշտպանության համակարգերի բարելավման միջոցով:

"Տնտեսական աճի" նպատակն է հասնել մրցունակության աճի և տնտեսական կայունության` մասնավոր սեկտորի կարողությունների զարգացման, բիզնեսների համար ֆինանսավորման հասանելիության, ինչպես նաև մրցունակության խթանմանն ուղղված քաղաքականության և համակարգերի բարելավման միջոցով:

"Խաղաղության և հաշտեցման գործընթացների" նպատակն է երկրների միջև կապերի օգտավետության ընկալումը` Հայաստանում և հարևան երկրներում արտացոլելով սահմանակից երկրների միջև կապերի նկատմամբ հասարակության պահանջը և օժանդակելով սահմանային համագործակցության մեխանիզմներին:

2009-2013 թթ. ռազմավարությունը նաև ընդգրկում է մի շարք բազմաոլորտ ծրագրեր` հատուկ շեշտադրելով կրթության ոլորտին առնչվող և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված նախաձեռնությունները, որոնք ուղղակի ազդեցություն ունեն վերոհիշյալ նպատակների ներքո ակնկալվող արդյունքների վրա:

Մի շարք ընդհանուր ռազմավարություններ ուղղորդում են վերոհիշյալ նպատականերին համապատասխանող օժանդակության ծրագրերի մշակումը: Սրանք են. (1) մասնավոր ընկերությունների և հասարակական կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների ընդարձակում, (2) խթանող ուժերի հցորացում, և (3) Հայաստանի հասարակության համար տեղեկատվության և ցանցերի հասանելիություն:

- Բեռնել 2009-2013 թթ. ռազմավարությունը հայերեն լեզվով 
- Բեռնել 2009-2013 թթ. ռազմավարությունը անգլերեն լեզվով

Scenes From Armenia

 





Get Adobe Reader now! This website contains PDF documents. To read them,
Get Adobe Reader!