Skip to main content
Armenian flag stripes
USAID/Armenia Logo ԱՄՆ Դեսպանատուն
ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոն
English version
Սկիզբ > ԱՄՆ ՄԶԳ ՏՊԵԼ ՏՎՅԱԼ ԷՋԸ *

Առաքելության տնօրեն

ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ռոբին Ֆիլիպս

2008թ. մայիսին Հայաստան ժամանեց ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի ութերորդ ղեկավար` պարոն Ռոբին Ֆիլիպսը` իր հետ բերելով ԱՄՆ ՄԶԳ և միջազգային գործունեության հսկայական փորձ:
 
Սա պարոն Ֆիլիպսի երկրորդ նշանակումն է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանում որպես Առաքելության տնօրեն: Այս պաշտոնում նա ղեկավարում է տարեկան 35 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրեր, որոնք զգալի աջակցություն են տրամադրում տնտեսական, ժողովրդավարական և սոցիալական ոլորտներում: ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի հիսունից ավելի հայ և ամերիկացի աշխատակիցները ղեկավարում են քառասունից ավելի կապալառու կազմակերպությունների և ՀԿ-ների կողմից իրականացվող ծրագրեր: 
 
Հանդիսանալով Օտարերկրյա ծառայության ավագ պաշտոնյա` պարոն Ֆիլիպսը ԱՄՆ ՄԶԳ-ում աշխատել է 1984 թվականից: Նրա նախորդ նշանակումը եղել է Աֆղանստանում` որպես Առաքելության տնօրեն: Մինչ այդ, 2004-2007թթ. պարոն Ֆիլիպսը Առաքելության տնօրեն էր Հայաստանում: Նրա ղեկավարության ներքո Առաքելության բազմաոլորտ ծրագրերը զգալի առաջընթաց ապրեցին` հաստատուն դարձնելով Հայաստանի անցումային շրջանն ու աճը, ինչն օգնեց Հայաստանին համապատասխանել Հազարամյակի Մարտահրավերներ Հիմնադրամի պահանջներին:
 
ԱՄՆ ՄԶԳ Վաշինգթոնի գրասենյակում 1995-2004թթ. պարոն Ֆիլիպսը Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի Եվրասիայի գրասենյակի տնօրենն էր: Նա ղեկավարում էր Վաշինգթոնի գրասենյակների և հինգ ԱՄՆ ՄԶԳ առաքելությունների միջև համագործակցության համակարգումը` նախկին ԽՍՀՄ տասներկու երկրների օժանդակության ծրագրերի կառավարման հարցում: 
 
20 տարվա իր աշխատանքային փորձի ընթացքում նա աշխատել է որպես առաքելության տնտեսագետ Կարիբյան տարածաշրջանային գրասենյակում (Բարբադոս,1984-88); Արևելյան և Հարավային Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակում (Քենիա, 1988-91); և ԱՄՆ ՄԶԳ առաքելությունում Ուգանդայում (Կամպալա, 1991-95). Կառավարությունում աշխատելու տարիների ընթացքւոմ նա կատարել է Չինաստանի տնտեսության վերլուծություն` երկու տարի աշխատելով Պեկինում ԱՄՆ դեսպանատան տնտեսական բաժնում:
Scenes From Armenia

 





Get Adobe Reader now! This website contains PDF documents. To read them,
Get Adobe Reader!