Փոխտնօրեն
2007թ. հունիսին ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելությունը ջերմորեն ողջունեց փոխտնօրեն Սինթիա Փրուեթին:
Այս պաշտոնում տիկին Փրուեթը ղեկավարում է տարեկան 35 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագրապանակ` ժողովրդավարության և կառավարման, տնտեսական զարգացման, առողջապահության և սոցիալական բարեփոխումնեորի , ինչպես նաև կայուն էներգետիկ և ջրային ռեսուրսների ոլորտներում: Ավելի քան 50 ամերիկացի և հայ աշխատակիցներից բաղկացած անձնակազմը ղեկավարում է 40 կապալառու կազմակերպությունների և ՀԿ-ների կողմից իրականացվող ավելի քան 50 օժանդակության ծրագիր:
Տիկին Փրուեթը ԱՄՆ ՄԶԳ-ում աշխատել է 1993 թվականից` ստանձնելով Ընդհանուր Տեսչության գրասենյակի Ավագ Աուդիտորի պաշտոնը Կոստա Ռիկայում և Էլ Սալվադորում: 1999 թվականին նա տեղափոխվեց Գլխավոր Ֆինանսական Գրասենյակ` որպես Ֆինանսային Տնօրեն աշխատելով Ղազախստանում և Նիկարագուայում:
Մինչ Երևան ժամանելը տիկին Փրուեթը Վաշինգթոնում Օտարերկրյա գործառնությունների գրասենյակի ավագ ֆինանսական տնօրենի տեղակալն էր: Նա պատասխանատու էր ավելի քան 800 աշխատակիցներ ունեցող 45 ֆինանսական գրասենյակների կառավարման համար: Այս պաշտոնում նա ղեկավարում էր Գործակալության ֆինանսական աշխատակիցներին ամբողջ աշխարհում, խորհրդատվություն է տրամադրում ֆինանսական կառավարման հարցերով և փորձագիտական խորհրդատվություն էր տրամադրում գործակալության ավագ պաշտոնյաներին ԱՄՆ ՄԶԳ/Վաշինգթոնյան գրասենյակին:
Մինչ Օտարերկրյա Ծառայությանը միանալը տիկին Փրուեթը մի շարք աւդիտորական պաշտոներ է ստանձնել տեղի և ֆեդերալ կառավարական կազմակերպությւոներում:
Տիկին Փրուեթը ավարտել է Տեխասի Ուեսլեյան Համալսարանը և Հավատարմագրված Հաշվապահ է:
Ներկայումս տիկին Փրուեթն իր երկու լատինամերիկյան կատուների հետ բնակվում է Երևանում:
